Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Սեռերի պայքար. ո՞վ ավելի երկար կդիմանա առանց սեքսի

Սեռերի պայքար. ո՞վ ավելի երկար կդիմանա առանց սեքսի

Սեքսոլոգները պնդում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, իրենց ֆիզիոլոգիական առանձնահատկություններից ելնելով, կարող են առանց հիվանդագին զգացողությունների սեքսի բացակայությանը դիմանալ ավելի երկար, քան տղամարդիկ: 

 

Վիճակագրության համաձայն, միջինում տղամարդու համբերությունը հատնում է մոտավորապես 3 շաբաթվա «ժուժկալությունից» հետո, այն դեպքում, երբ կինը կարող է առանց սեքսի դիմանալ շուրջ 2 ամիս: Եվ կանացի անբավարարվածությունն ավելի նկատելի է, քանի որ գեղեցիկ սեռն ավելի զգացմունքային և անզուսպ է, քան տղամարդիկ:

 

Իհարկե, վարքագծի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են սեռական ակտիվությունը, խառնվածքը, տարիքը, կյանքի ռիթմն ու ոճը:

 

20-ամյա տղամարդը երիտասարդ է և կրքոտ, նրա մոտ տեստոստերոնի մակարդակը շատ բարձր է, և նա պատրաստ է սեքսով զբաղվել հնարավորինս հաճախ: Դա ինքնահաստատման շրջան է, երբ կարևորը քանակն է, այլ ոչ թե որակը: Այդ տարիքում նրա համար դժվար է առանց կանացի ուշադրության, և նվազագույն ժուժկալությունն իսկ բերում է գրգռվածության, անարդարացի զայրույթի բռնկումների:

 

30 տարեկանում տղամարդն արդեն այնքան էլ կենտրոնացած չէ սեքսի ուղղությամբ, քանի որ հայտնվում են նոր առաջնահերթություններ, նա ավելի շատ կենտրոնանում է կարիերայի, կենցաղի, ընտանիքի, երեխաների ուղղությամբ: Կենցաղային խնդիրներն ամենաշատն են հոգնեցնում և ֆիզիկապես քայքայում, այդ պատճառով սեքսը դառնում է ավելի շատ ծրագրված, որպես լարվածությունը թուլացնելու միջոց: Այդ պատճառով սեքսից հրաժարումը երբեմն 30-ն անց տղամարդկանց հարմար է. նրանք կարող են հագենալ քնից, հեռուստացույց դիտել և պարզապես հանգստանալ: Շաբաթը երեք անգամ սեքսը նրանց միանգամայն բավարարում է:

 

40 տարեկան տղամարդիկ արդեն առնչվում են «միջին տարիքի ճգնաժամի» խնդրին: Սեքսոլոգների կարծիքով, 30 և 40 տարեկան տղամարդկանց միջև առանձնակի տարբերություն չկա, բայց հոգեբանական տեսանկյունից տարբերությունը հսկայական է: Տղամարդը սկսում է ավելի շատ ժամանակ տրամադրել ֆիզիկական կազմվածքին, առողջությանը հետևելուն: Եվ հենց այդ տարիքում ուժեղ սեռի ներկայացուցիչների համար կարևորվում է ոչ թե քանակը, այլ որակը:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ